Գյումրիում մեքենան մոտոցիկլետի է հարվածել
Tsayg.am. Նոյեմբերի 14-ին, ժամը 16-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մոտոցիկլետի է հարվածել: Տուժել է մոտոցիկլավարը: 1995 թվականին ծնված Հովհաննես Տանաշյանը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, հետազոտվել է, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տուժածը շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, ստանում է համապատասխան բուժում: Իրավապահները ճշտում են կատարվածի մանրամասները: