Գործարարներն առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումից հետո գործարարներն առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ, որի ընթացքում մի շարք մտահոգություններ են առաջ քաշվել: Մասնավորապես խոսվել է գազի գնի վերանայման հարցի, բանկերում տարվող բարձր տոկոսադրույքներով վարկային քաղաքականության խնդիրների մասին:

Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս