Բաժիններ՝

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) հավակնորդի գրավոր դիմում՝ ուղղված ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահին,

բ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ պատճենը,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

ե) գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,

զ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականի պատճենը,

է) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը,

ը) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,

թ) բնութագիր՝աշխատավայրից կամ այլ կազմակերպությունից, կամ անձից՝ եթե առկա է,

ժ) ԵՊԲՀ գործունեության ծրագիրը՝ փակ և կնքված փաթեթով,

ժա) տեղեկանք՝մշտական բնակության վայրից,

ժբ)3-4 սմ չափի 2 լուսանկար:

Մրցույթին մասնակցելու համար դիմումը և կից փաստաթղթերը հավակնորդը պետք է ներկայացնի 2016 թվականի նոյեմբերի12-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի12-ը ընկած ժամանակահատվածում, ամեն օր՝ ժամը 10-ից 16-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի գրասենյակ:

Հասցե՝ ՀՀ, Երևան ք., Կորյունի 2, հեռախոս՝ 060-62-12-15:

Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին, փակ գաղտնի քվեարկությամբ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորատի դահլիճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս