Նեյմարն ուրբաթ նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1934620-40687885-2560-1440.jpg)
Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021թ.: Կատալոնացիները պայմանագիրը ստորագրելու մասին հաղորդել են Թվիթերում: Ապագա գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:
Նեյմարը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2013-14թթ. մրցաշրջանից: Բրազիլացու նախորդ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:
Կատալոնացիների կազմում Նեյմարն անցկացրել է 149 խաղ և դարձել է 90 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը