Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվում երթ է անցկացնում
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը Բաքվում երթ է անցկացրել՝ նվիրված Ադրբեջանի անկախության 25-ամյակին, գրում է «Ազադլըգ» թերթը:
Ակցիայի շրջանակում Ազգային խորհրդի անդամներն ու ընդդիմադիր կուսակցությունների անդամները այցելել են երկրի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբոյի գերեզմանին:
Հաղորդվում է, որ միջոցառմանը ելույթ է ունեցել Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին: