Սխտորով կծու չիլի-հաց
Քանի որ այս հացի խմորը առանց խմորիչի է, պատրաստվում է շատ արագ:
Բաղադրիչները.
1. Կաթ – 2 բաժակ
2. Ձու – 2 հատ
3. Չիլի պղպեղ – 2-3 հատ
4. Կարագ – 50 գ
5. Սոդա – 0.5 թ/գ
6. Աղ – 5-6 թ/գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Չոր աղացած սխտոր – 1 ճ/գ
9. Սխտորային սոուս «Տաբասկո» – 1 թ/գ
10. Աղացած մշկընկույզ – 1 թ/գ
11. Աղացած սև պղպեղ – 2-3 թ/գ
12. Ալյուր – 350 գ
Պատրաստման եղանակը.
1. Սկզբում խառնել հեղուկ բաղադրիչները. 2 բաժակ կաթը, 2 ձուն և հալեցրած կարագը:
Խորհուրդ. եթե ցանկանում եք խմորն ավելի փափուկ դարձնել, ավելացրեք 20-30 գ կարագ:
2. Հետո առանձին թասի մեջ խառնել չոր բաղադրիչները. ալյուրը, մշկընկույզը, պղպեղը, սոդան, աղը, աղացած սխտորը և փխրեցուցիչը:
3. Չիլի պղպեղը բարակ կտրատել և ավելացնել չոր բաղադրիչների մեջ:
4. Խառնել չոր բաղադրիչները հեղուկ բաղադրիչների հետ՝ ընթացքում չոր զանգվածի մեջ ավելացնելով 5-ական ճ/գ: Լավ խմոր հունցել:
5. Հետո խմորի մեջ ավելացնել «Տաբասկո» սոուսը:
6. Խմորը լցնել հացը թխելու համար նախատեսված կաղապարի մեջ: Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան և թխել 25-30 րոպե:
7. Սառեցնել հացը սենյակային ջերմաստիճանում մոտ 10 րոպե և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը