Վաշինգտոնում բացվել է Դոնալդ Թրամփի նոր էլիտար հյուրանոցը
Վաշինգտոնում բացվել է նոր պերճաշուք հյուրանոց, որը մտնում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ներկայիս թեկնածու եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հյուրանոցների ցանցի մեջ: Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու գտնվող հյուրանոցի պաշտոնական հանդիսավոր բացումը նշանակված է հոկտեմբերին, բայց փաստորեն այն արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքի:
Հյուրանոցը տեղ է զբաղեցնում քաղաքային հին փոստատան շենքում, որը կառուցվել է 19-րդ հարյուրամյակի վերջին եւ ստեղծվել է նեոռոմանական ոճով: Այս շինության առանձնահատկությունը, որը ներառվել է երկրի ազգային ժառանգության ռեեստրում, ժամացուցի բարձր աշտարակն է:
Դրա վերակառուցման վրա, որը տեւել է մի քանի տարի, ծախսվել է 200 մլն դոլար: Այնտեղ, մասնավորապես, ստեղծվել է սպա-գոտի՝ 930 քառակուսի մետր մակերեսով, որը նախագծվել էր միլիարդատեր Իվանկոյի դստեր կողմից, բացվել են ռեստորան եւ 263 հյուրանոցային համարներ՝ 4,3 եւ 4,9 մետր բարձրություն ունեցող առաստաղներով, հսկայական պատուհաններով եւ երկմետրանոց վաննաներով:
Առաջին շաբաթներին բոլոր համարներն արդեն նախապես ամրագրված են: 38 քառակուսի մետր մակերես ունեցող սենյակում ապրելն օրական 575 դոլար կնստի կենվորի վրա՝ առանց հարկերի եւ մյուս լրացուցիչ հավելումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: