Բաժիններ՝

21-րդ դարի ամենասեքսուալ աշխատանքը. 11 մասնագիտություններ, որոնց դիմաց 6-անիշ թվերով վարձատրությունն օրինաչափություն է

Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիական մասնագիտությունները բարձր են վարձատրվում, բայց որոշ աշխատանքների համար վարձատրության չափը գերազանցում է մյուսներին։ Forbes.com-ը ներկայացրել է 11 մասնագիտություններ, որոնց տիրապետելու դեպքում երաշխավորվում է շատ բարձր աշխատավարձ ԱՄՆ-ում։

1. Ծրագրային ապահովման ինժեներ (Devops engineer)- 100.000 դոլար։ Այս աշխատանքը ներառում է մի շարք պարտականություններ։ Հիմնական պարտականությունների, հմտությունների ցանկը ներառում է կոդավորման համակարգերի, IT օպերացիաների իմացություն, տվյալների կառավարում, հաղորդակցման և համագործակցության հմտություններ։

2. Android օպերացիոն համակարգի ինժեներ (Android engineer)- 100.813 դոլար։ Այս մասնագետները մշակում են հավելվածներ այն սարքերի համար, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով։ Այս աշխատանքին անցնելու հավակնորդը պետք է JAVA ծրագրավորման մասնագետ լինի և կարողանա մշակել Android համակարգի տարբերակներ։

3. Տվյալների բազայի մասնագետ (Database Architect)- 101.859 դոլար։ Այս աշխատանքը կատարող մասնագետը կազմում է տվյալների շտեմարանը, զարգացնում այն, պահպանում։ Հիմնական պարտականություններից են տվյալների շտեմարանի նախագծումը, անվտանգության ապահովումը և կառավարումը։ Նա որոշում է, թե տվյալների կառավարման ինչ համակարգ պետք է ընտրվի տվյալ ընկերության համար։

Կարդացեք նաև

4. Բիզնես կարողությունների մասնագետ (business intelligence architect)- 104.627։ Այս մասնագետները գործ ունեն մեծ ծավալի տեղեկատվության հետ. տվյալներն օգտագործում են՝ վերլուծելու համար զարգացման տեմպերը, ծրագրի նպատակներն իրականացնելու և ընկերության նպատակները սահմանելու համար։ Սովորաբար ղեկավարում են տվյալների կենտրոնական «պահեստը», ծրագրեր մշակողներից բաղկացած թիմերը, պատրաստում են զեկույցներ, մասնակցում խորհրդակցությունների՝ իրենց հետևությունների վրա հիմնված ավելի լավ բիզնես գործընթացներ առաջարկելու համար։

5. Տվյալների մասնագետ (data architect)- 106.680 դոլար։ Պարտականությունները նման են տվյալների բազայի մասնագետի պարտականություններին։ Դիտարկում է ողջ ընկերության տվյալների բազան։ Պետք է գիտելիքներ ունենա տվյալների վերլուծության, բազայի մշակման և այլ հարակից բնագավառներում։

6. Արտադրության մենեջեր (Product Manager)- 108.659 դոլար։ Պարտականությունների միախառնում է, որոնք կարող են տարբերվել՝ կախված կազմակերպությունից։ Սովորաբար աշխատում են թիմերի հետ՝ ինժեներներ, դիզայներներ և այլն՝ համոզվելու համար, որ արտադրանքը պատրաստ կլինի ժամանակին և նախատեսված բյուջեի շրջանակներում։ Պահանջվում են բիզնես, տեխնոլոգիական հմտություններ։ «Quartz»-ի տվյալներով՝ սա Սիլիկոնային հովտում ամենաբարձր վարձատրվող աշխատանքն է։

7. iOS ծրագրավորող (iOS engineer)- 110.000 դոլար։ Մշակում են հավելվածներ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար։ Պատասխանատու են դրանց թեստավորման և թերությունների վերացման համար։

8. Տվյալների հետազոտող (data scientist)- 113.436 դոլար։ 2012թ. Հարվարդի բիզնես զեկույցում այս մասնագիտությունն անվանվել է 21-րդ դարի ամենասեքսուալ աշխատանքը, և այն դեռ ակտուալ է։ Այս մասնագետներն ուշադրությամբ դիտարկում են վիթխարի քանակությամբ չդասակարգված տվյալներ՝ դրանցում պարունակվող տեղեկությունները դասակարգելու և վերլուծելու համար՝ հայտնելով ընկերության համար դրա կարևորության մասին և դրանց հիման վրա առաջարկություններ անելու համար։

9. Ծրագրային ապահովման մասնագետ (software architecht)- 118.593 դոլար։ Ծրագրավորման ոլորտում այս մասնագետները գտնվում են կազմակերպության ամենավերին՝ ինստիտուցիոնալ օղակներում։ Նրանք կայացնում են կարևոր որոշումներ՝ ինչ սկզբունքներով է առաջնորդվելու կազմակերպությունը, ինչ տեխնիկական ստանդարտների է հավատարիմ լինելու, ինչ գործիքներ են օգտագործվելու, և այլն։ Որոշումները պետք է կայացնեն՝ հաշվի առնելով բիզնես և տեխնիկական գործոնները, պլանավորեն՝ ինչպիսի մոտեցումներ որդեգրել տարբեր իրավիճակների համար, և խմբեր ղեկավարեն։ Պահանջվում են ղեկավարման հմտություններ, տեխնիկական գիտելիքներ, հաղորդակցման հմտություններ։

10. Լուծումների մասնագետ (solutions engeneer) – 118.593 դոլար։ Աշխատում են հաճախորդների հետ։ Պետք է ունենան հաղորդակցման ունակություններ և մանրամասն տիրապետեն ընկերության ծրագրերին՝ առաջարկելու համար մոտեցումներ, որոնք կհամապատասխանեն արտադրանքի կարողություններին և հաճախորդի պահանջներին։

11. Ծրագրային մշակման մենեջեր (Software development manager)– 124.007 դոլար։ Նախագծում և մշակում են ծրագրային ապահովման համակարգեր հիմնականում բիզնես, գիտական և բժշկական ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս