6 առաջարկ ոճաբանից՝ առավել բարձրահասակ երևալու համար
Adme.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ավելի բարձրահասակ երևալ։
Ճիշտ կոշիկներ և աքսեսուարներ ընտրեք։ Ոչ միայն վիզուալ, այլև փաստացի ավելի բարձրահասակ երևալու ամենապարզ միջոցը բարձրակրունկներ հագնելն է։ Մեծ նշանակություն ունի կոշիկի գույնը. մարմնագույն և չեզոք գույնի կոշիկները ոտքերն առավել երկար են դարձնում, իսկ սև, հատկապես՝ երկար քուղերով կոշիկները, ընդհակառակը, կարճացնում են դրանք։ Կարևոր է նաև չօգտագործել աքսեսուարներ, որոնք ձեր կերպարը «կտրում» են հորիզոնական։ Օրինակ՝ հիմա շատ նորաձև են չոկերները։
Զգույշ եղեք գծավոր հագուստի հետ։ Հորիզոնական գծերով հագուստը գիրացնում է, իսկ դրա համադրությունը ծնկից վերև շրջազգեստի հետ ձեզ վիզուալ կարճահասակ է դարձնում։ Իսկ միջին երկարության շրջազգեստի համադրությունը հորիզոնական գծերով բլուզի հետ առավել բարձրահասակ է դարձնում։
Ջինսն ու տաբատն ընտրեք՝ հասակը հաշվի առնելով։ Կարճ ջինսը բարձրահասակ չլինելու պարագայում կարող է ավելի կարճահասակ դարձնել։ Այսպիսի ջինսերը համադրեք բարձրակրունկ կոշիկների և տոպի հետ։ Ուշադրություն դարձրեք նաև պայուսակի չափին։ Կարճահասակ կանանց համար լավագույն տարբերակը 25 սմ-ից ոչ մեծ պայուսակներն են։
Փորձեք պալացցո տաբատները։ Պալացցո տաբատը հրաշալի միջոց է բարձրակրունկ կոշիկները կամ պլատֆորմը թաքցնելու համար. դրանք ոտքերն ավելի երկար են դարձնում, իսկ ձեզ՝ առավել բարձրահասակ։ Այն կարող եք համադրել տոպի հետ։
Մի անտեսեք մատիտ կիսաշրջազգեստները։ Այս կիսաշրջազգեստը գեղեցիկ տեսք է հաղորդում, ինչպես նաև օգնում է ավելի բարձրահասակ երևալ։ Այն կարող եք հեշտությամբ համադրել սպիտակ վերնաշապիկի հետ։ Այն դրեք կիսաշրջազգեստի տակ. այդ դեպքում առավել բարձրահասակ կերևաք։
Ճիշտ կրեք վերնաշապիկ-զգեստը։ Այս տիպի զգեստը հարմար է գրեթե բոլոր տիպի կառուցվածքների համար։ Բայց ոչ բարձրահասակ կանանց հագին այն կարող է ոչ համապատասխան տեսք ունենալ, բացի այդ՝ կարող է գոտկատեղի շրջանում առավել գեր ցույց տալ։ Միևնույն ժամանակ, դա կարելի է հեշտությամբ ուղղել՝ անհրաժեշտ է վեր բարձրացնել թևերը և այն գոտիով կրել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը