Այրող դիմակ ակնեի դեմ

Ակնեն բորբոքված բշտիկների արդյունք է, երբ ծակոտիներն աղտոտվում են ավելորդ յուղով, մեռած բջիջներով կամ բակտերիաներով:

Ինչպե՞ս ազատվել ակնեի սպիներից և բշտիկներից

Ակնեի սպիներից ազատվելն ավելի բարդ է, քան պարզապես ակնեից ազատվելը: Այնուամենայնիվ, անհնարին ոչինչ չկա:

Գուցե որոշ ժամանակ պահանջվի, սակայն կանոնավոր ջանքերի շնորհիվ և բնական միջոցների օգտագործմամբ կարող եք բացացնել ակնեի սպիների տեսանելիությունը, ապա և՝ ազատվել դրանցից ընդմիշտ:

Կարդացեք նաև

Այրող դիմակ Էբի Սմիթից

Դիմակը, որի բաղադրությունը կներկայացնենք, գործում է աստիճանաբար: Կանոնավոր օտգագործման դեպքում կտեսնեք, թե ինչպես է մաշկի վիճակը լավացել: Բացի այդ, քսուքը նաև կմաքրի կնճիռները:

Բաղադրություն

  • Կես թ/գ դարչին
  • Կես թ/գ մշկընկույզ
  • 1 թ/գ մեղր
  • 2 թ/գ թարմ կիտրոնի հյութ

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի խյուսանման զանգված ստանաք:

Խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 30 րոպե, իսկ եթե չեք կարող հաղթահարել այրոցը՝ պահեք 10 րոպե: Սակայն նշենք, որ այրոց կզգաք դիմակը քսելու միայն առաջին 5 րոպեների ընթացքում: Եթե այրոցն ավելի երկար տևի, ապա անմիջապես լվացեք դեմքը:

Քսուքը քսեք շաբաթական 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս