Քաղցկեղը կոչնչացնեն նանոկիբորգների քանակի օգնությամբ

Մոնրեալի Պոլիտեխնիկական դպրոցի, Մոնրեալի համալսարանի եւ Կանադայի Մակգիլի համալսարանի հետազոտողներն ստեղծել են նանոկիբորգներ, որոնք կարող են դեղը հասցնել քաղցկեղային ուռուցքներին: Գյուտը նման մյուս մշակումներից տարբերվում է նրանով, որ ազդանյութերն ունակ են ճշտորեն նշան բռնելու չարորակ բջիջների վրա: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature Nanotechnology հան դեսում:

Նանոկիբորգներն իրենցից ներկայացնում են մտրաթելիկային մանրէներ, որոնք ներսում դեղորայքային պատրաստուկներ են կրում: Դրանք կարող են գտնել թթվածնից աղքատացած այն հատվածները, այսպես կոչված, հիպօքսիկ գոտիները, որոնք գտնվում են ուռուցքներում: Այդ գոտիները գոյանում են բջիջների աճող զանգվածի կողմից թթվածնի զգալի սպառման հաշվին եւ աչքի են ընկնում բուժման մեթոդների մեծ մասի նկատմամբ մեծ կայունությամբ, ներառյալ ճառագայթաբուժությունը:

Ընդամենը մարդու օրգանիզմ կներարկվի շուրջ հարյուր միլիոն նման ազդանյութ:

Տեսանյութեր

Լրահոս