7 քաղաք, որի բնակիչներին վճարվում է այդ տարածքում ապրելու համար
Adme.ru-ն գրում է, որ աշխարհում գոյություն ունեն քաղաքներ, որ այս կամ այն պատճառով բնակիչների կարիք ունեն և իրենց տարածքում բնակվելու և աշխատելու համար մարդկանց գումար են վճարում։
1. Դետրոյտ, ԱՄՆ։ «Արևմտյան Փարիզ», «ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաք» անուններն այս քաղաքը կորցրեց 20-րդ դարի երկրորդ կեսին։ Այժմ փորձ է արվում վերականգնել նախկին համբավը։ Այս նպատակով կառավարությունը սկսել է «Challenge Detroit» ծրագիրը, որի շրջանակներում 2.5 հազար դոլար է առաջարկում տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներին, որոնք աշխատում են քաղաքի տարածքում։
2. Ալյասկա նահանգ, ԱՄՆ։ եթե դուք սիրում եք ձմեռ, կյանքի դանդաղ տեմպ, և ձեզ համար հարմարավետ է ցածր ջերմաստիճանում գտնվելը, ապա Ալյասկայում կյանքը ձեզ համար կարող է իսկական վայելք դառնալ։ Գոյություն ունի կառավարական ֆոնդ, որը գումարներ է հատկացնում հյուսիսային նահանգի կյանքում մասնագիտական գործունեության համար։
3. Սասկաչևան նահանգ, Կանադա։ Կանադական այս նահանգը լավ առաջարկ է անում 2010թ. ոչ շուտ ավարտածներին, որոնք դեռ լավ չեն պատկերացնում իրենց հետագա կյանքն ու կարիերան։ Երիտասարդներին վճարվում է 20 հազար դոլար, որպեսզի նրանք 7 տարիների ընթացքում ապրեն և աշխատեն այդ նահանգում։
4. Նիագարայի ջրվեժ, ԱՄՆ։ Եվս մեկ հրաշալի առաջարկ, որ անհավանական է թվում՝ ապրել աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկում և դրա դիմաց գումար ստանալ։ Համալսարանն ավաևտածներին կառավարությունը 7 հազար դոլար է վճարում՝ որպես խրախուսանք՝ ջրվեժին մոտակա նախաձառնություններում 2 տարի աշխատելու համար։
5. Պոնգա, Աստուրիա, Իսպանիա։ Այս գյուղը երկրում ամենահին գյուղերից մեկն է։ Երիտասարդ բնակչությանը գրավելու և տեղական տնտեսությունն ակտիվացնելու համար կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքի վճարում է 3 հազար եվրո, և ընտանիքը տեղափոխվում է բնակվելու այս գյուղում։ Դրան գումարվում է նաև յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար վճարվող 3 հազար եվրոն։
6. Ուտրեխտ, Նիդեռլանդներ։ Քաղաքի յուրաքանչյուր բնակիչ 1000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն է ստանում։
7. Կերտիս, Նեբրասկա, ԱՄՆ։ Ամերիկյան այս փոքր քաղաքն առաջարկում է անվճար տարածք՝ տուն կառուցելու համար, ցանկացած գաղափարի դիմաց, որը կօգնի զարգացնել տեղական կառուցվածքն ու մշակույթը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը