Պայթյուններ ու կրակոցներ Անկարայի պետական շինությունների մոտ
                                    Կրակոցներ են հնչում Անկարայի նախագահական համալիրի մոտ, ասվում է Anadolu գործակալության Twitter-յան էջում:
Թուրքիայի մայրաքաղաքում՝ պետական հեռուստատեսության շենքի մոտ, հզոր պայթյուն է որոտացել:
Չճշտված տեղեկությունների համաձայն՝ դրա վրա կրակ են բացել ուղղաթիռները:
Reuters գործակալությունը, հղում կատարելով ականատեսներին, պնդում է, որ Թուրքիայի խորհրդարանի շենքը գնդակոծվում է տանկերի կողմից:
Կրակոցներ են հնչում նաև Ստամբուլի օդանավակայանում, հայտնում է գործակալությունը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    