Խարկովում ձերբակալվել են ԻՊ մեջ ներգրավված Տաջիկստանի երկու քաղաքացի
Ուկրաինացի սահմանապահները Խարկովի օդանավակայանում ձերբակալել են Թուրքիայից ժամանած Տաջիկստանի երկու քաղաքացիների, ովքեր ներգրավված են «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության մեջ և պատրաստվում
էին իսլամական հեղափոխություն իրականացնել Տաջիկստանում:
«ՌԻԱ Նովոստի»ն հաղորդում է, որ այդ մասին շաբաթ օրը տեղեկացրել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը:
Ուրբաթ օրը «Խարկովավիա» անցակետում Խարկովի սահմանապահների ջոկատը ՍտամբուլԽարկով չվերթի ձևակերպման ընթացքում
հայտնաբերել են Տաջիկստանի երկու քաղաքացու, ովքեր, Ինտերպոլի տվյալների, բազայում են:
Ըստ սահմանապահ ծառայության տվյալների՝ կալանավորվածների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի պատրաստման տեսադասընթացներ, որ ակտիվանում են բջջային հեռախոսով, ինչպես նաև արաբերեն ծայրահեղական գրականություն:
«Ավելի ուշ կալանավորները բացատրել են, որ պատրաստվում էին իսլամական հեղափոխություն կազմակերպել Տաջիկստանում», ասվում է
հայտարարության մեջ:
Սահմանապահները ծանուցել են այդ մասին Կիևում ուկրաինական Ինտերպոլի բյուրոյին: Ստուգման արդյունքում հաստատվել է, որ ձերբակալվածները միջազգային հետախուզման մեջ են որպես ԻՊ ներգրավված անձինք: