Շանհայում բացվել է առաջին Disneyland-ը Չինաստանի մայրցամաքային մասում
Շանհայում բացվել է Չինաստանի մայրցամաքային մասում առաջին Disneyland թեմատիկ զբոսայգին:
Ըստ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ ապրիլին թեստային ռեժիմի առաջին 23 օրերին զբոսայգի է այցելել 960 հազար մարդ: Զբոսայգու արցելուների տարեկան քանակը կարող է կազմել մինչեւ 15 միլիոն:
Դա առաջին Disneyland-ն է, որը բացվել է Չինաստանի մայրցամաքային մասում: ՉԺՀ-ում արդեն կա մեկ Disneyland զբոսայգի, որը գտնվում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում: Ընդամենը դա թվով վեցերորդ Disneyland-ն է Walt Disney ընկերության համար. բացի Հոնկոնգից, զբոսայգիներ են բացված ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա), Ֆրանսիայում (Փարիզ) եւ Ճապոնիայում (Տոկիո):
Շանհայի Disneyland-ի տարբերիչ առանձնահատկությունն այն է, որ դա առաջին թեմատիկ զբոսայգին է «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմերի մոտիվներով: Բացի դրանից, այցելուներին կառաջարկեն այցելել «Աստղային պատերազմների» աշխարհի, ինչպես նաեւ Marvel պատկերապատումների մոտիվներով ատրակցիոններ, որոնք կինոպատումի թեմաներով բացվել են Շանհայի Disneyland-ում:
Նաեւ Walt Disney ստուդիայի հռչակավոր մուլտֆիլմերի որոշ գործող անձինք չինական զգեստներ կհագնեն ընկերության՝ Շանհայի թեմատիկ զբոսայգում, որոնց առնվազն կեսն ստեղծված է հատուկ Շանհայի Disneyland-ի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: