Յուրի Խաչատուրովը վերադարձել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն արդեն 4-5 օր է՝ աշխատանքի է վերադարձել և անցել է իր բնականոն աշխատանքին։ Այս մասին մեզ հայտնեց ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Իսկ հատկապես ի՞նչ առողջական խնդրի պատճառով էր ԶՈւ գլխավոր շտաբի պետը հոսպիտալացվել, արդյոք նա լուրջ բժշկական միջամտության է ենթարկվել։ ՊՆ մամուլի խոսնակն արձագանքեց.

«Ցանկացած միջամտություն էլ լուրջ է»՝ հավաստիացնելով, որ Խաչատուրովի առողջական վիճակը ներկայումս բավարար է։ Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հունիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վիրահատել էին։ Երկու օր անց նա դուրս էր գրվել հոսպիտալից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս