Բաժիններ՝

Մուգուրուսան հաղթեց Սերենա Ուիլյամսին

Իսպանացի Գարբինիե Մուգուրուսան նվաճեց թենիսի կանանց Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը:

«Ռոլան Գարոսի» եզրափակիչում 22-ամյա իսպանուհին 2 սեթում 7:5, 6:4 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ:

Մուգուրուսան առաջին տիտղոսը նվաճեց Մեծ Սաղավարտի մրցաշարերում, իսկ 34-ամյա Սերենան չպաշտպանեց տիտղոսը:

Գարբինիե Մուգուրուսան նախորդ տարի առաջին անգամ նվաճել էր Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր, բայց «Ուիմբլդոնի» վերջին մրցախաղում պարտվել էր Սերենա Ուիլյամսին (4:6, 4:6):

Այս հաղթանակի շնորհիվ իսպանուհին կդառնա աշխարհի երկրորդ ռակետը: 34EB0F8E00000578-3625258-image-a-58_1465053621115_640x420 34EB032400000578-3625258-image-a-42_1465053025515_640x421 34EB034500000578-3625258-image-a-43_1465053031282_640x421

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս