Բաժիններ՝

«Ես սիրում եմ Մոուրինիոյին և նրան հաջողություն եմ մաղթում «Մանչեսթեր Յունայթեդում»». Պելե

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մեկնաբանել է «Չելսիի» և «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:

«Մոուրինիոն լավ մարզիչ է: Ես սիրում եմ նրան և հաջողություն եմ մաղթում «Մանչեսթեր Յունայթեդում»: Որպես կանոն՝ լավ մարզիչը բավարար է լավ թիմ ստեղծելու համար: Բայց հաղթելու համար հարկավոր են նաև ուժեղ ֆուտբոլիստներ: Մարզիչները չեն հաղթում խաղերը, բայց նրանք կարող են պատրաստել թիմը, որպեսզի այն ընդունակ լինի հաղթելու»,- Պելեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս