ՀՀ առողջապահության նախարարության համակարգից կկրճատվի մոտ 70 մեքենա
ՀՀ առողջապահության նախարարության համակարգից կկրճատվի մոտ 70 մեքենա:
Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Այդտեղ նաև այն մեքենաներն են, որոնք դեռ 80-ականներից մարզերում աշխատում են մեր կառույցներում: Մենք, հնարավոր է, օպտիմալացնենք, և մի մեքենան փորձի մարզային տարածքներում իրականացնել այդ աշխատանքները»:
Նա նշեց, որ պետք է այնպես անեն, որ ոչ մի աշխատանքային գործառույթ չտուժի:
Արմեն Մուրադյանն ասաց, որ այժմ իրենց խնդիրն է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել ավելի սուղ միջոցներով: Նա չբացառեց, որ հնարավոր է լինի կառույցների միավորում: