21-րդ դարը պետք է դառնա կանանց իրավահավասարության դար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

Կանանց եւ աղջիկների իրավունքները մարդու համընդհանուր իրավունքների անբաժանելի մասն են: Այս մասին  հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան՝ մայիսի 18-ին Սոֆիայում ելույթ ունենալով Կին առաջնորդների գլոբալ համաժողովի բացմանը:

«Ժամանակները փոխվել են, բայց տղամարդկանց եւ կանանց միջեւ անհավասարությունը մնացել է: Հենց այդ անհավասարությունն է վատացնում ամբողջ հասարակության հիմքերը, խախտում աշխարհի հիմքերը,- ասել է Բոկովան:- Կանանց եւ աղջիկների իրավունքները մարդու համընդհանուր իրավունքների անբաժանելի մասն են: Համոզված եմ, որ համաժողովը ուղերձ կհղի աղջիկների կրթության անհրաժեշտության մասին, որպեսզի նրանք կարողանան առաջնորդներ դառնալ բիզնեսում, գիտության եւ քաղաքականության մեջ, ինչպես նաեւ դառնան իրենց պետությունների առաջնորդներ»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը նշել է, որ աղջիկների մեծ մասը սովորելու փոխարեն ստիպված է լինում աշխատել եւ ամուսնանալ: «Մենք պետք է բոլորս միասին գործենք, որպեսզի հաղթահարենք այս խնդիրները»,- վստահ է Բոկովան:

Նրա կարծիքով՝ «21-րդ դարը պետք է դառնա կանանց իրավահավասարության դար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս