Նոր մանրամասներ աղետի ենթարկված եգիպտական A320 ինքնաթիռից
Համացանցում հայտնվել են եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի օդաչուի և բորտուղեկցորդուհու լուսանկարները, ինչպես նաև նոր տվյալներ աղետի մասին:
Անհետացած Airbus A320-ի օդաչուն
Պաշտոնական տվյալների համաձայն՝ MS804 չվերթի օդանավի հրամանատարը՝ Մուհամմեդ Սաիդ Ալի Շաքըրը, ունեցել է 6 հազար 275 ժամ թռիչք, երկրորդ օդաչուն՝ 2 հազար 766 ժամ:
Airbus320-ի օդաչու Մամդուխ Ասեմ
Համացանցում տարածվում են նաև բորտ-ուղեկցորդուհիների լուսանկարները, որոնք ենթադրաբար գտնվել են օդանավում
ԶԼՄ-ների վերջին տվյալների համաձայն՝ А320-ն անհետացել է ռադարներից և կործանվել հունական Կարպատոս կղզու մոտակայքում:
Հունաստանի իշխանությունները փորձում են հաստատել տեղեկությունը, որը հաղորդել էր հունական նավի կապիտանը: Վերջինս Միջերկրական ծովի երկնքում «կրակ» էր տեսել մոտավորապես այն ժամանակ, երբ ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից:
Հունաստանի քաղավիացիայից հայտնել են, որ ինքնաթիռի անձնակազմը չի պատասխանել դիսպետչերներին ռադարներից անեհետանալուց 3 րոպե առաջ:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը Փարիզից ուղևորվում էր Կահիրե: Ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7 անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ: Ուղևորների թվում եղել է 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, Իրաքի 2 քաղաքացի, Բրիտանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Կանադայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի և Ալժիրի մեկական քաղաքացիներ:
Ներկայում Միջերկրական ծովում կատարվում են ինքնաթիռի որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Հունաստանի ռազմաօդային, ռազմածովային ուժերը: