Լոնդոնի էքսցենտրիկ նախկին քաղաքապետը հաղթել է Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծությունների մրցույթում
Լոնդոնի նախկին քաղաքապետը՝ էքսցենտրիկ Բորիս Ջոնսոնը, հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթում, հայտնում է Spectator ամսագրի կայքը, որը կազմակերպել էր մրցույթը:
Իր քառատողում Ջոնսոնը Էրդողանին անվանել էր «հիանալի երիտասարդ Անկարայից», ով սկսել է այծի հետ ապրել:
There was a young fellow from Ankara
Who was a terrific wankerer
Till he sowed his wild oats
With the help of a goat
But he didn’t even stop to thankera.
Այդ բանաստեղծության համար Ջոնսոնը ստացել է 1000 ֆունտ-սթեռլինգ (շուրջ 1,5 հազար դոլար): Ջոնսոնը Die Weltwoche-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկացած եվրոպական երկրում յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի կոպիտ կատակ անել Թուրքիայի նախագահի հասցեին:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանը ZDFneo հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն էր արտասանել Էրդողանի մասին:
Ապրիլին Մայնցի դատախազությունը սկսել էր նախնական հետաքննություն անցկացնել Բեմերմանի նկատմամբ:
Նախօրեին Համբուրգի դատարանը մասնակի բավարարել էր Էրդողանի հայցն ընդդեմ երգիծաբանի: