Բաժիններ՝

Երկար ժամանակ մենք Ռուսաստանը համարում էինք ռազմավարական գործընկեր, իսկ այսօր դա արդեն այդպես չէ. Մոգերինի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ենթադրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվելու են, չնայած այն բանին, որ հասարակության ներսում կան տարաձայնություններ տվյալ հարցի վերաբերյալ: Նման կարծիք Մոգերինին հայտնել է գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում:

«Ես դա սպասում եմ: ԵՄ երկրների ղեկավարներն ու կառավարության ղեկավարները պատժամիջոցների չեղյալ հայտարարումը պայմանավորում են Մինսկի համաձայնագրերի կատարմամբ: Դա դեռ չի կյանքի կոչվել»,- ասել է Մոգերինին:

Նա հայտնել է, որ «ընթացիկ տարվա երկրորդ կեսին ԵՄ երկրների կառավարությունները պետք է հիմնավոր գնահատական տան նրան, թե որքանով են իրականացվում Մինսկի պայմանավորվածությունները ու թե ինչպես է ներկայանում Ուկրաինայում հակամարտության կարգավորումը»:

Խոսելով ՌԴի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարման կամ թուլացման պահանջին՝ Մոգերինին նշել է, որ ԵՄ-ում «միշտ գոյություն ունեն տարբեր կարծիքներ մեր պատժամիջոցային քաղաքականության որոշ հատվածների նկատմամբ»:
«Այդպես էլ լինելու է, սակայն, չնայած տարաձայնություններին, մենք միշտ հասել ենք միասնության: Կարևոր է, որ մենք հետևենք միասնական դիրքորոշման և միասին կայացնենք որոշումներ»,- ընդգծել է նա:

«Երկար ժամանակ մենք Ռուսաստանը համարում էինք ռազմավարական գործընկեր: Այսօր դա արդեն այդպես չէ, սակայն այն նախկինի պես մնում է ռազմավարական երկիր»,- ասել է Մոգերինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս