Գևորգ Սաֆարյանի գործն ուղարկվել է դատարան
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի շրջանակներում Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար «ոչ վտանգավոր բռնություն է գործադրել» իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Քրեական գործն ապրիլի 29-ին մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Գևորգ Սաֆարյանն այժմ անազատության մեջ է գտնվում: