Բաժիններ՝

63 համարի երթուղին շրջանցում է Հալաբյան-Արզումանյան փողոցների հատվածը

Երթուղու համակարգողը վստահեցրել է, որ բոլոր ավտոբուսները վերջնակետ հասնելուն պես, ստուգվում են:

Հալաբյան-Արզումանյան փողոցների հատվածում ճանապարհը փակ է: Ժամանակավորապես երթուղին փոխած 63 համարի ավտոբուսը, սակայն, աշխատում է սովորական գրաֆիկով: Վերջնակետում, հատկապես առավոտյան, երբ մարդիկ շտապում են աշխատանքի կամ դասի` կանգնած ավոտբուս չկա:

Երթուղու համակարգողը վստահեցրեց, որ բոլոր ավտոբուսները վերջնակետ հասնելուն պես, ստուգվում են. նախ` անվտանգության նկատառումներից ելնելով, զննում են սրահը: Հաճախ այստեղ գտնում են ուղևորների մոռացած իրերը և կազմակերպում դրանց վերադարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս