Ռուսաստանը 20 տոննա լեհական տանձ է ոչնչացրել
Լեհաստանից ներկրված ավելի քան 19 տոննա տանձ, որը Չելյաբինսկի մարզ էր տեղափոխվել չինական արտադրանքի անվան տակ, ոչնչացվել է տեղի գործարանի տարածքում, հայտնել է այդ մարզում «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը:
«Չելյաբինսկի մարզում խափանվել է փորձը՝ ներկրել կարանտինի տակ գտնվող արտադրատեսակ՝ ավելի քան 1600 արկղ տանձ՝ 19,3 տոննա քաշով, որը հայտարարվել էր որպես Չինաստանի արտադրատեսակ:
Քննության ընթացքում հաստատվել է արտադրատեսակի ծագումը՝ Լեհաստան: Կարանտինի տակ գտնվող արտադրատեսակն առգրավվել է և ոչնչացվել»,- ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Լեհաստանից Ռուսաստան տանձի ներկրումը արգելվում է: