 
                        Մեծ Բրիտանիայում ահաբեկչության կասկածանքով 5 մարդ է ձերբակալվել
 
                                    Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է Ֆրանսիայում և Բրյուսելում ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող 5 անձանց կալանավորման մասին, հայտնում է Reuters-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել հետաքննության շրջանակում, որը վարում են երեք երկրների իշխանությունները:
«Կալանավորման օպերացիան իրականացվել է հետախուզության տվյալների հիման վրա: Ոչ մի ռիսկ չի եղել բնակչության համար, Մեծ Բրիտանիայում ենթադրյալ ահաբեկչությունների մասին տեղեկություններ չեն ստացվել»,- հայտնել են Ուեսթ-Միդլենդսի ոստիկանությունից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        