Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 18-20- ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 118-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում‵`18-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40C