«Մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում». Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առնչությամբ ու հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խելամիտ կգտնվեն, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մենք անհանգստացած ենք, քանի որ զինված հակամարտությունը տեղի է ունենում մեր հարևանությամբ՝ երկու եղբայրական երկրների միջև: Մեր դիրքորոշումը եղել է և մնում է անփոփոխ՝ մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում, մեր երկրում, մեր հարևանների մոտ ու ցանկանում ենք նպաստել բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը: Այդ պատճառով ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը այդ գործընթացում: Հուսով ենք՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ղեկավարները շրջահայաց կգտնվեն»,- այսօր հայտարարել է Ուսուպաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակը հույս ունի, որ շուտով կրակի դադարեցման որոշում կկայացվի: Նրա խոսքով՝ Վրաստանը սերտ շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչների հետ: