«Առաջնայինը մրցակցի հարկի տակ հաղթելն է». Ալոնսոն՝ Կլասիկոյի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/914c50fc4343144fbc6ec07bdd6b1d67_crop_north.jpg)
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով երկար ժշամանակ խաղացել է Մադրիդի «Ռեալի» կազմում, խոսել է այսօր երեկոյան սպասվող Կլասիկոյի մասին: Ալոնսոն նշել է, որ Կամպ Նոում հաղթելը բարդ չէ, քանի որ նրանք դա շատ են արել:
«2012 թվականին վաստակեցինք 100 միավոր, դարձանք Իսպանիայի չեմպիոն, սակայն առաջնայինը մրցակցի հարկի տակ հաղթելն է:
«Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև հանդիպումները միշտ լարված են: Միավորները կապ չունեն, սա ամենակարևոր խաղն է»,- նշել է Ալոնսոն:
Սիրարփի Աղաբաբյան