Ո՞ր իրավունքն է ոտնահարվում, որ իշխանությունը հրաժարվում է հրապարակել ստորագրված ցուցակները

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հետաքրքրվեց, թե ո՞ր իրավունքն է ոտնահարվում, որ իշխանությունը հրաժարվում է հրապարակել ստորագրված ցուցակները:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այդ իրավունքին կարելի է ծանոթանալ Վենետիկի, ԵԽ հանձնաժողովի փաստաթղթերում, երբ փաստը՝ ընտրողը մասնակցե՞լ, թե՞ չի մասնակցել ընտրություններին, որոշակի գաղտնիք է, անձնական տվյալների պաշտպանության դաշտում է գտնվում, սակայն դրա որոշակի տարրեր հրապարակվում են:

«Ինքնանպատակ լինել չի կարող հրապարակելը, այն պետք է ծառայի որոշակի նպատակի և դա ընտրությունների գործընթացի վերահսկողությունն է և դրանով է պայմանավորված, որ լրացուցիչ մեխանիզմներ ենք առաջարկում, որ այն անձինք, որ կարող են բողոքարկել, կարող են ծանոթանալ ցուցակներին»,- ասաց Դ.Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս