Բաժիններ՝

ԱՄՆ-ում կբեմադրեն «Անաստասյա» մյուզիքլը Նիկոլայ II-ի իբր ողջ մնացած դստեր մասին

2016թ. մայիսին ամերիկյան Հարթֆորդ Սթեյջ (Hartford Stage, Քոնեկտիկուտի նահանգ) թատրոնի բեմում կկայանա «Անաստայա» մյուզիքլի՝ Ռուսաստանի Նիկոլայ II կայսեր իբր ողջ մնացած դստեր մասին երաժշտական պատմության առաջնախաղը:

Ինչպես հայտնել է թատրոնի ռեժիսոր Դարկո Տրեսնյակը «Քոնեկտիկուտ Ջոռնել Ինքվայեր» (Connecticut Journal Inquirer) հանդեսում հրապարակված հարցազրույցում, արդեն քասթինգ է անցկացվել եւ ընտրվել են ներկայացման դերասանները: Առաջնախաղը նախատեսված է մայիսի 12-ին եւ կտեւի մեկ ամիս, ինչից հետո մյուզիքլն ստեղծողները ծրագրում են այն ներկայացնել արդեն Նյու Յորքում՝ Բրոդվեյում:

«Անաստասյան» փոքր-ինչ կհիշեցնի համանուն անիմացիոն ֆիլմը, որը 1997 թվականին ստեղծել Է XX Century Fox ստուդիան: Սակայն ռեժիսորը պնդում է, որ մյուզիքլը բացարձակապես նոր եւ ինքնուրույն նախագիծ է: Չնայած այն բանին, որ մուլտֆիլմից վեց երգեր այնուամենայնիվ տեղ կգտնեն ներկայացման մեջ, այստեղ կհնչեն եւս 16 միանգամայն նոր երաժշտական համարներ:

Յոթնայա Անաստասյայի դերը վստահված Է բոլորովին պատանի դերասանուհու:

Մյուզիքլի սցենարը գրել է ամերիկացի դրամատուրգ Թերենս Մակնելին, երաժշտությունը՝ կոմպոզիտոր Սթիվեն Ֆլաերտին, երգերի տեքստը՝ Լին Արենսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս