Համացանցում է հայտնվել Մոսկվայում փոքրիկ աղջկան գլխատած դայակի հարցաքննության տեսանյութը
LifeNews-ը հրապարակել է Մոսկվայում նախօրեին 4-ամյա հիվանդ փոքրիկին գլխատած դայակի՝ Գյուլչեխրա Բոբոկուլովայի հարցաքննության տեսանյութը:
Կնոջ կցկտուր խոսքից պարզ է դառնում, որ նա իր ամուսնու հետ ապրել է 12 տարի, իսկ վերջերս ամուսնալուծվել է Ուզբեկստանում:
Դրանից հետո ազգականները Բոբոկուլովայից խլել են նրա 3 երեխաներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի իրավապահ մարմինները «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ ձերբակալել էին սևազգեստ դայակին, ով սպառնում էր իրեն պայթեցնել՝ մի ձեռքում պահելով երեխայի գլուխը:
Ավելի ուշ պարզվել էր, որ կինն Ուզբեկստանի քաղաքացի է, ծնվել է 1978 թվականին: Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե երեխային որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին:
Հայտնի է, որ կինն առավոտյան գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:
https://www.youtube.com/watch?v=Rn5OhLntVPc