Բաժիններ՝

Ինչ կարող են պատմել մարդու մասին նրա մատնահետքերը

Հատուկ գիտություն, որը զբաղվում է մատների վրայի նախշերի հետազոտմամբ, կոչվում է դերմատոգլիֆիկա: Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են մեր մատների վրայի նախշերը կապված բնավորության և վարքագծի հետ:

Հանգույցներ 1_640x640

Հանգույցները տարածված նախշեր են եվրոպացիների մեծամասնության համար: Այդ նախշը խոսում է հանգիստ, հավասարակշռված բնավորության մասին: Այդպիսի մարդիկ կարեկից են և աշխատում են օգնել ուրիշներին, հեշտությամբ ընկերներ են ձեռք բերում: Շատ ճշտապահ են և պատասխանատու, բայց հազվադեպ են նախաձեռնություն ցուցաբերում:

Զգացողություններ և ինֆորմացիա այսպիսի մարդիկ հայթայթում են հիմնականում այլ մարդկանց հետ շփվելիս: Նրանք կանխատեսելի և բաց մարդիկ են: Աչքի են ընկնում լավ կամ գերազանց առողջությամբ, սակայն փոքր հասակում կարող են շատ հաճախ հիվանդանալ: Ըստ խառնվածքի՝ հանգույցներով մարդիկ սանգվինիկ են: Տանել չեն կարող ձանձրալի և միօրինակ աշխատանքը, որն իրենց դուր չի գալիս: Եթե հանգույցներով նախշերը բոլոր մատների վրա են, ապա դա խոսում է ուժեղ զարգացած երևակայության և իրականությունից որոշ չափով կտրված լինելու մասին: Այսպիսի մարդկանց մասին ասում են, որ այս աշխարհից չէ:

Կարդացեք նաև

Կամարներ 2_640x640

Մատների վրա այսպիսի նախշեր ունեցող մարդիկ եռանդուն են և ինքնավստահ: Վստահությունը երևում է ամեն ինչում` կեցվածքում, քայլվածքում, շարժուձևում: Երբեմն նրանց անհնար է հակառակում համոզելը. նրանք իրենց կայացրած որոշումը պաշտպանում են մինչև վերջ: Գերակշռում է կոնկրետ մտածողությունը: Նրանց դժվար է համակերպվել շրջապատող տարածության փոփոխություններին և լսել ուրիշ մարդկանց կարծիքը: Զգացողությունները հայթայթվում են հիմնականում պրակտիկ գործողություններից: Սակայն, իրենց առջև դրված խնդիրների լուծման համար հաճախ գերադասում են ներգրավել այլ մարդկանց:

Ըստ խառնվածքի, կամարներով մարդը խոլերիկ է: Սիրում և գնահատում է երաժշտությունը, արվեստը: Եվ նա, որպես կանոն, արտահայտիչ և արտիստիկ միմիկա ունի:

Դժվար պահերին նա պետք է ինչ-որ բանով զբաղված լինի, ինչ-որ բան անի, այսինքն՝ շեղի իրեն յուրաքանչյուր ձևի գործողությամբ: Փոխհարաբերություններում տանել չի կարողանում քնքշությունը, բայց շատ նվիրված է և երբեք չի թողնի յուրայիններին:

Պարույրներ 3_640x640

Մարդիկ, ում մատների վրա գերակշռում են պարույրները, բռնկվող են, բայց շուտ հանդարտվող: Շնորհալի են, ամեն ինչ արագ ըմբռնում են, արագ սովորում են և անալիզի են ենթարկում յուրաքանչյուր իրադարձություն: Հաճախ մի քանի գործ սկսում են միանգամից, բայց մինչև վերջ չեն հասցնում և կորցնում են դրանց նկատմամբ հետաքրքրությունը: Դյուրագրգիռ և անկայուն հոգեկան կառուցվածք: Անկանխատեսելի են, թաքցնում են իրենց զգացմունքները և ապրումները: Ձգտում են առանձնանալ և անալիզի ենթարկել սեփական անձը: Հաճախ դժգոհ են իրենցից և ամեն ինչում կասկածում են: Զգացողությունները ձեռք են բերում իրենց ներսից, իսկ ինֆորմացիան, հիմնականում, գրավոր աղբյուրներից:

Ըստ խառնվածքի՝ պարույրներով մարդը ֆլեգմատիկ է: Խոսքն այնքան էլ արտահայտիչ չէ, ցածրաձայն է և մի փոքր դանդաղ: Եթե աջ և ձախ ձեռքերի ցուցամատներին կան պարույրներ, ապա այդպիսի մարդն ի ծնե մտածող է: Նախահակվածություն ունի դեպի ծրագրավորումը, իրավագիտությունը և գիտական աշխատանքը: Եթե ընդհանուր հետևություն կատարենք, ապա պարույրներով մարդիկ ունեն բարդ բազմազան վարքագիծ և հաճախ չգիտեն, թե ինչի են ընդունակ:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս