Միլլերը ևս 5 տարի կգլխավորի «Գազպրոմը»
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել «Գազպրոմի» տնօրենների խորհրդիում կառավարության ներկայացուցիչներին ուղղված հանձնարարականը, որի համաձայն՝ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ պայմանագիրը կերկարացվի ևս 5 տարով։ Այս մասին գրում է Vestifinance.ru-ն։
Փաստորեն, Միլլերը դառնում է ամենաերկարակյաց պաշտոնյան՝ պետական ընկերության ղեկավարների շարքում։ Այդ առում նա առաջ է անցել ոչ միայն այլ պետական ընկերությունների ղեկավարներից, այլև «Գազպրոմի» նախկին ղեկավարներից։
Միլլերը «Գազպրոմ»-ը սկսել է ղեկավարել 2001 թվականից և մինչ օրս չի փոխել պաշտոնը։ Նրա հետ 5-ամյա պայմանագիրը «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը վերջին անգամ հաստատել է 2011թ. մարտի վերջին։ Միլլերի հետ երկարակեցության առումով կարող է մրցել միայն Վլադիմիր Յակունինը, ով Ռուսաստանի երկաթուղում սկսել է աշխատել 2003 թվականից և ղեկավարել է այդ ընկերությունը 2005-2015թթ.:
Ըստ փորձագետների, հաջորդ հնգամյակը Միլլերի համար շատ ավելի բարդ է լինելու, քանի որ «Գազպրոմի» դիրքերը շուկայում դառնում են ավելի խոցելի։