«Օսվենցիմից ավելի սարսափելի մի բան կա՝ այն, որ աշխարհը մոռանա, որ այդպիսի տեղ է եղել». հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է Հենց այս օրն են սովետական զորքերը ազատագրել համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը, որի գոյության ընթացքում այնտեղ զոհվել է 1,1 մլն մարդ, շատերը բժշկական փորձերի զոհ են դարձել, որոնք անցկացվել են ճամբարներում: Բժիշկ Յոզեֆ Մանգելեն հրեշավոր փորձեր էր կատարում մարդկանց վրա, նրա զոհերի թիվը 10 հազարից ավելի է: Նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում երկվորյակներին ու կարճահասակ մարդկանց: 3 հազար երկվորյակներից փրկվել է միայն 200 երեխա: Այս օրն Իսրայելում և աշխարհի բոլոր հրեական համայնքներում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակը օրը, որն անվանում են նաև Աղետի զոհերի հիշատակի և հերոսության օր: Գլխավոր արարողությունը տեղի է ունենում Երուսաղեմի Հոլոքոստի զոհերի «Յադ վաշեմ» հուշակոթողի տարածքում: 1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատ արձակեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը` փրկելով 3.790 մարդու կյանք: Հենց այս իրադարձության հետ կապված էլ այս օրը նշվում է՝ որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Իսկ 2007թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին 61/255 բանաձևը, որը դատապարտում է 1933-45 թվականներին հրեաների հոլոքոստի (ցեղասպանություն) ժխտումը: Հրեաների հանդեպ ցեղասպանությունն իրականացվել է Գերմանիայի այն ժամանակվա ղեկավար Ադոլֆ Հիտլերի կողմից: Գերմանիայի կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն է խնդրել հրեա ժողովրդից: Առաջին անգամ «հոլոքոստ» տերմինը կիրառվել է ամերիկյան մամուլում, 1960-ական թվականներին:

Holoqost (11) Holoqost (10) Holoqost (9) Holoqost (8) Holoqost (7) Holoqost (2) Holoqost (3) Holoqost (4) Holoqost (5) Holoqost (6) Holoqost (1)

Տեսանյութեր

Լրահոս