Ամուսնացել է Արաս Օզբիլիսը
Մոսկովյան «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և 25-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ամուսնացել է:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հոլանդիայում, որտեղ ապրում են ֆուտբոլիստի ծնողները: Արասի ընտրյալի անունը Նանա է, նա ուսանողուհի է:
Զույգը նշանադրվել էր նախորդ տարի:
Շնորհավորում ենք Արասին՝ մաղթելով կայուն և երջանիկ ընտանիք:
Սիրարփի Աղաբաբյան