
Սարգսյան-Ալիև առանձնազրույցն ավարտվել է

ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը րոպեներ առաջ իր թվիթերյան էջում տեղեկատվություն է տարածել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որը տեղի էր ունենում փակ դռների ետևում, ավարտվել է. «Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին եւ արտգործնախարարներին»,- գրել է նա: