Բաժիններ՝

«ՀՀ օրենսդրությունը չի արգելում մանկավարժներին, դասախոսներին և ուսանողներին լինել կուսակցությունների անդամներ». Արմեն Աշոտյան

«Համակարգը շարունակվել է 2015թ. մեղադրվել նաև չգործած մեղքերի մեջ, որոնցից ամենացայտունը, որ մեր լրատվադաշտը սիրեց, երևի սահմանադրական հանրաքվեով պայմանավորված, «քաղաքականացման» մեղադրանքներն էին: ՀՀ օրենսդրությունը չի արգելում մանկավարժներին, դասախոսներին և ուսանողներին լինել կուսակցությունների անդամներ: Եթե խնդիրը ընդդիմությունը բարձրացնում է, ապա թող բարի լինի՝ իրավական կարգավորման նախաձեռնություն անի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ «այդ մարդիկ ունեն նաև քաղաքացիական ազատություններ՝ մասնակցել հանրահավաքների, արտահայտել իրենց տեսակետը, լինել քաղաքական գործընթացների մաս»:

Ըստ նախարարի՝ այդ ամենը պետք է արվի ուսումնական հաստատություններից դուրս, այլ ոչ ուսումնական հաստատությունների դասերի հաշվին կամ այդ ժամանակ. «Այս ընթացքում ընդամենը մեկ հաստատված ահազանգ էինք ունեցել հանրաքվեով պայմանավորված, ավագ դպրոցներից մեկում եղել է ապօրինի քարոզչության փաստ և այդ փաստի հիման վրա տնօրենը ստացել է խիստ նկատողություն, որովհետև ժամանակավոր պաշտոնակատար է և մեկ է՝ շուտով հեռացվելու է: Ուզում եմ ասել, որ համակարգն իր ներսում քաղաքականացված չէ, բուհերում, դպրոցներում քաղաքականություն չկա, իսկ որտեղ կա՝ պատժվում է, եթե դա օրենքից դուրս է: »:

Ինչ վերաբերում է Երևանի թիվ 145 դպրոցի միջադեպին , ապա նախարարի կարծիքով՝ որևէ գերատեսչական արձագանք տալու խնդիր չկա, որովհետև դպրոցն իրենց ենթակայության տակ չէ.

«Իրավական արձագանք նույնպես չեմ կարող տալ, որովհետև, որքանով տեղյակ եմ, ազատված ուսուցիչն ինքն է դիմում գրել, ինչը զարմանալի է պայքարող մարդու համար, և երրորդ՝ կարծում եմ, որ այստեղ քաղաքականություն փնտրել պետք չէ, որովհետև տվյալ երիտասարդ մասնագետն արդեն հայտնի ակտիվիստ լինելով է ընդունվել աշխատանքի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս