Բաժիններ՝

1,5 տարվա ընթացքում Սիրիայում պետք է անցկացվեն ընտրություններ. ՄԱԿ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ ընդունված խաղաղ գործընթացի բանաձևից: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մոտակա 18 տարում Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է անցկացվեն ընտրություններ, տեղեկացնում է BBC-ն:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը կօգնի մեկուսացնել ահաբեկիչներին ու կօգնի Սիրիային կանգնել քաղաքական փոփոխությունների ճանապարհին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այդքան էլ լավատեսական չէ իր գնահատականներում, սակայն մատնանշում է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է անձամբ որոշի իր ապագան:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ասել է, որ Ասադի կառավարությունը պատրաստ է մասնակցել երկրի ճակատագրի վերաբերյալ բանակցություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն ընդունել է բանաձևի նախագիծ, որը միտված է Սիրիայում խաղաղ գործընթացի հաստատմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս