Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել Սիրիայի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձևերի նախագիծը, որը միտված է աջակցել Սիրիայում խաղաղ գործընթացներին:

Փաստաթուղթը պարտավորեցնում է հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ, հայտնում է BBC-ն:
Բանաձևում ընդգծվում է, որ երկրի ապագայի մասին որոշումը պետք է կայացնի միայն Սիրիայի ժողովուրդը:

Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ը պարտավորվում է իր վրա վերցնել Դամասկոսի ու ընդդիմության միջւ բանակցային գործընթացի կազմակերպման հարցերը, բանակցությունների սկիզբը նախանշված է 2016 թվականի հունվարին:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով՝ ընդունված փաստաթուղթը հստակ կոչ է անում հակամարտության բոլոր մասնակիցներին «դադարեցնել Սիրիայում սպանությունները»:

Ընդ որում, բանաձևում ոչինչ ասված չէ երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադի մասին, որի հրաժարականը պահանջում է Վաշինգտոնը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենամյա ամփոփիչ մամլո ասուլիսին հայտարարել է, թե նախագահ Ասադը կորցրել է լեգիտիմությունը իր քաղաքացիների մեծ մասի աչքին ու պետք է լքի նախագահի պաշտոնը արնահեղությանը վերջ տալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս