Բաժիններ՝

Ահաբեկչության դեմ պայքարի հարցը կապել Ասադի ճակատագրի հետ, վտանգավոր է. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումից հետո նշել է, որ վտանգավոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը կախվածության մեջ դնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ճակատագրի հարցից:

«Մենք շատ հաճախ ենք լսում այսպիսի փաստարկ, որ առանց Ասադի հարցի լուծման անհնար է իրական կոորդինացված պայքար մղել ահաբեկչության դեմ: Դա վտանգավոր տրամաբանություն է, չափազանց վտանգավոր մոտեցում»,- Լավրովի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Միաժամանակ, նա նկատել է, որ Ռուսաստանը նախկինի պես այն կարծիքին է, որ Ասադի ճակատագիրը կարող է վճռել միայն սիրիացի ժողովուրդը:

«Ինչ վերաբերում է Ասադի ճակատագրին, մենք սկզբունքորեն չենք կարող համաձայնել ինչ-որ մոտեցումների հետ, որոնք ենթադրում են ինչ-որ ժողովրդի վզին փաթաթել որոշում այն մասին, թե ում է ցանկանում տեսնել որպես իր ղեկավար»,- ասել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս