Բաժիններ՝

Դեկտեմբերի 9-ի հայկական ձեռագիրը

Դեկտեմբերը 9-ը այսուհետև նշվելու է իբրեւ հայկական նախաձեռնությամբ միջազգային ընտանիքի կողմից որդեգրված ՄԱԿ-ի օրացույցում ներառված հատուկ օր: Այս տարվա սեպտեմբերին 11-ին ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից ընդունված բանաձեւը, որի նախագիծը ներկայացրել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, դեկտեմբերը 9-ը հռչակում էր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:

Նման բանաձեւի ամրագրման մեջ հայկական առնչությունների ընդգծման փորձը հետեւյալ մեկնաբանությունների առիթ է տալիս.

Նախ իհարկե, այն, որ բանաձեւը ներկայացվել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի կողմից: Առաջարկի ներկայացման որոշումն ու մանավանդ ենթահող գտնելը դիվանագիտական առումով նախապատրաստական երկարատեւ աշխատանքների արդյունք էր: Երեւանի նախաձեռնությամբ բանաձեւին համահեղինակ էին դարձել 84 պետություն:

Ապա, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, առաջարկվող բանաձեւը սեպտեմբերի 11-ին գլխավոր ասամբլեային ներկայացնելու ընթացքում, խոսել էր իր «պարտքի զգացման» մասին: Հարգանքի տուրք մատուցելով Ռաֆայել Լեմկինին, որը ստեղծել էր ցեղասպանություն եզրը, դեսպանը ասել էր. «միջազգային օրը վերականգնում է անցյալի անտարբերության մատնված զոհերի արժանապատվությունը: Միլիոնավոր մարդկանց կյանքի անձեռնմխելիության ժխտումը ծայրագույն անարդարություն է: Ժխտողականությունը խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Մենք խոսում ենք մեր փորձից ելնելով»:

Ընտրված օրը` դեկտեմբերի 9-ը, 1948-ին, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատիժի մասին ՄԱԿ-ի համաձայնագրի ընդունման օրն է: Փաստ է, որ եզրի բացատրողականում հեղինակը բնութագրման իր հիմնավորումներում ներկայացուցրել էր Հայոց ցեղասպանության օրինակը:

Հայկական առնչությունների այս ընդգծումը կարեւոր է, քանի որ բանաձեւը խոսում է բոլոր ցեղասպանությունների մասին: Ընկալումը այս պարագայում վերաբերում թե՜ Հայոց ցեղասպանության (100) թե՜ Օսվենցիմի ազատագրման (40) , թե՜ կամբոջայի Կարմիր խմերների իրականացրած սպանդի (40) ամյակներին, բայց նաեւ Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի զոհերի հիշատակին:

Հայկական մարտավարական մոտեցումը լիարժեք հաջողել էր սեպտեմբեր ի 11-ին: Բանաձեւը ոչ միայն միաձայնություն չէր ստանա, այլ նաեւ կխափանվեր, եթե հայկական բնորոշումը ներառված լիներ:

Հայկական կողմից հերթական դեկտեմբերի 9-ի միջազգային օրվա նշումը էլ ավելի է ընդգծում Օրվա որդեգրման հայկական նախաձեռնության իրողությունը եւ էլ ավելի է ներառում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նորացված խորհրդով առաջին դեկտեմբերը 9-ը լինելու պատճառով է հավանաբար, որ հայկական քարոզչաքաղաքական դաշտում որոշ կրավորականություն նկատվեց բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օրվա նկատմամբ: Քաղաքական մոտեցումը, գործադրված մարտավարականի նմանողությամբ աշխույժ ոգեկոչում է նհուշում այս առիթով:

Տարբեր պետությունների մայրաքաղաքներում հայկական նախաձեռնությամբ, բայց նաեւ ցեղասպանությունների ենթարկված այլ ժողովրդների մասնակցությամբ, այսինքն բանաձեւի համահեղինակություն ապահովելու քայլերի նման, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջազգայնացումը նոր բարձրակետեր կարող է ապահովել այս ձեւով: Յուրաքանչյուր երկրի ՄԱԿ-ի գրասենյակների մոտ եւս հերթական դեկտեմբերի 9-ին հղվելիք հուշագիրը, միայն դրական արձագանքում եւ գործնական մասնակցություն կարող է ապահովել: Միջազգային որեւէ ներկայացուցչություն բնականաբար համապատասխան դրսեւորում կունենա ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից որդեգրված բանաձեւին եւ հռչակված օրվա խորհրդին:

Դեկտեմբերի 9-ը 100-ամյակի կարեւոր ձեռքբերումներից է: Նրա ոգեկոչումը եւս, որդեգրման եղանակի հետեւողությամբ, մեր նախաձեռնությունը եւ այլոց միանալն ու զորակցելը կապահովի անպայման։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031