Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է կրակոցները, այդ թվում նաև՝ ականանետային. ՊՆ
Դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ (Թալիշ) հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջատար ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, ետ մղել ելման դիրքեր: Մարտի ընթացքում, ցավոք, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 1995 թվականի ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:
ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զինծառայողի ընտանիքին և հարազատներին: Դեկտեմբերի 3-ից – 4-ի գիշերը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ արձակելով ավելի քան 650 կրակոց. այդ թվում ՌՊԳ-7-ից՝ 1 արկ, ՀԱՆ-17 տեսակի նռնականետից՝ 14 արկ, 60մմ ականանետից՝ 197 արկ, 82մմ ականանետից՝ 42 արկ, ՏՌ107 տիպի հրթիռահրետանային համազարկային կայանքից՝ 4 արկ: Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է կրակոցները, այդ թվում նաև՝ ականանետային: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդին լռեցնելու համար: