Դասերը երեխայի հետ պատրաստել պետք չէ

Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբոկովսկին հեղինակային իր բլոգում անդրադարձել է երեխայի հետ դասերը պատրաստելու խնդրին՝ ներկայացնելով իր տեսակետները և առաջարկներն այս հարցի շուրջ:

Ձեզ ենք ներկայացնում հոգեբանի վերլուծությունները:

–  Երեխայի հետ դասերը պատրաստել չի կարելի: Չի կարելի նրա հետ հավաքել պայուսակը: Չի կարելի հարցնել՝ ինչպե՞ս են գործերը դպրոցում: Այս հարցերի արդյունքը միայն բացասական է: Դուք ուրիշ խոսելու թեմա չունե՞ք:

–  Երեխան պետք է ունենա ժամանակ, երբ նա ոչինչ չի անում: Այդ ժամանակն օրվա մեջ պետք է լինի 2-4 ժամ: Ժամանակակից ծնողները ծանրաբեռնում են իրենց երեխաներին՝ խմբակներ, սեկցիաներ, պարապմունքներ, և հենց սա է պատճառը, որ երեխաները դրսևորում են ավելի նյարդային ու բռնկուն պահվածք:

Կարդացեք նաև

– Դպրոցի հետ կապված հարցերում ծնողը պետք է լինի երեխայի կողմից: Մի վախեցեք վատ գնահատականներից, քանի որ անընդհատ լավ սովորելու կոչեր անելով ու ձեր երեխային քննադատելով՝ կարող եք հասցնել այն կետին, երբ երեխան ատի դպրոցը և կրթություն ստանալու գործընթացը:

–  Շատ դժվար է ասել, թե ովքեր ավելի շատ հոգեբանական խնդիրներ ունեն՝ գերազանցիկնե՞րը, թե՞ ծույլիկները: Գերազանցիկները, ովքեր անընդհատ ձգտում են հինգեր վաստակել, ու ում հիմնական նպատակը միայն դասարանում աչքի ընկնելն է, շատ ցածր ինքնագնահատական ունեն:

– Եթե ձեր երեխան ինքնուրույն չի կարողանում պատրաստել դասերը, ապա դա անպայման պատճառ ունի: Այստեղ խնդիրն ալարկոտությունը չէ: Առհասարակ հոգեբանության մեջ չկա ալարկոտություն հասկացությունը: Ալարկոտությունը դրսևորումն է մոտիվացիայի և կամքի ուժի բացակայության: Կան դասերն ինքնուրույն չանելու մի շարք պատճառներ: Երեկոն կարելի է ծախսել ոչ թե՝ դասերը միասին կրկնելու, այլ՝ հենց այդ պատճառները բացահայտելու համար:

–  Ծնողներից շատերը ցանկանում են մեծացնել կիրթ, դաստիարակված, ինքահաստատված, պատասխանատու երեխաներ: Կան նաև այնպիսի ծնողներ, ում համար կարևոր է միայն, որ երեխան խիստ հսկողության տակ լինի:

– Շատ են դեպքերը, երբ ցածր կամ միջին գնահատականների պատճառով վատանում են երեխայի և ծնողի հարաբերությունները: Երեխան լարվում է ծնողի նկատմամբ և սկսում է չարանալ նրա հանդեպ:

– Առանց այն էլ դպրոցահասակ երեխան գտնվում է անցումային փուլում և ունի շատ զգայուն նյարդեր: Դպրոցի հետ կապված հարցերով, դասերը մի քանի անգամ ստուգելով, անընդհատ ծանրաբեռնելով՝ ստանում ենք մի իրավիճակ, երբ երեխան անընդհատ դեպրեսիայի և նյարդային լարումների մեջ է: Սա միանշանակ սխալ է: Բանը կարող է հասնել անգամ ինքնագնահատականի այն աստիճան անկման, որ լինեն ինքնասպանության փորձեր:

–  Կհարցնեք՝ ինչպե՞ս ազատվել այս քաոսից կամ ունենալ մինիմալ լարված վիճակ: Կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ սիրո և մնայուն արժեքների վրա:

Պետք է միշտ հիշել, որ շատ շուտով կմոռացվեն բոլոր գնահատականները և քննությունները, և կարևոր կլինի միայն մեկ բան՝ այն հարաբերությունները, որ ձերն են, այն սերը, ընկերությունը, որ դուք և ձեր երեխան զգում եք:

Չէ՞ որ կարելի է ստանալ հինգ, բայց կորցնել աղջկան, ձեր տղան կարող է անվճար ընդունվել համալսարան, բայց ձեր հարաբերությունները երբեք չվերականգնվեն:

Թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյանի

Տեսանյութեր

Լրահոս