Բաժիններ՝

Գառնիի կրակոցների գործով առերեսում է եղել գյուղապետի և «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի ղեկավարի որդիների միջև. news.am

Կոտայքի մարզի Գառնի համայնքում այս ամռանը հնչած կրակոցների գործով առերեսում է եղել համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի եւ «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդիների միջեւ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնիի գյուղապետը նշել է, որ առերեսումն այս գիշեր է տեղի ունեցել, մանրամասներին ինքը չի տիրապետում:

«Երբ ամռանը որդուս մեքենայի ուղղությամբ կրակեցին, մենք հաղորդում տվեցինք ոստիկանություն: Երեկ երեկոյան իմացանք արդեն, որ կալանավորել են Ռուբեն Հակոբյանին, գիշերն էլ առերեսում եղավ»,- ասաց գյուղապետը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս