Բաժիններ՝

Արցախում 199 քաղաքացի դիմել է պետական խնամքի համար

Ստեփանակերտի տուն-ինտերնատում խնամվում են 77 կենսաթոշակառու, որոնցից 35-ը կանայք են, 42-ը՝ տղամարդիկ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի տուն-ինտերնատի տնօրեն Իրինա Սարգսյանը` նշելով, որ նրանց ավելի քան 20 %-ը հաշմանդամության կարգ ունեն:

12233416_1624479644481903_914404207_n

Խոսելով տուն-ինտերնատում ստեղծված պայմանների մասին` Ի. Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի տարեցները իրենց ապահով ու հանգիստ զգան: «Տեղի բնակիչները ապահովված են տաք ու հարմարավետ կացարանով, օրը երեք անգամյա սննդով, հագուստով, անկողնային և հիգիենիկ պարագաներով, ինչպես նաև տրամադրվում են բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ: Ազատ ժամանակ, ըստ ցանկության խաղում են շախմատ, ընթերցում են, շյուղագործությամբ են զբաղվում, գնում են թատրոն, կինո,եկեղեցի, համերգների»,-մանրամասնել է տուն-ինտերնատի տնօրենը` հավելելով, որ մահացությունների դեպքում հուղարկավորության ծախսերը ամբողջությամբ իրականցվում են պետական միջոցներով:

12231649_1624479654481902_113217656_n

Նշենք նաև, որ բացի տուն-ինտերնատի բնակիչներից խնամք է իրականացվում նաև տնային պայմաններում, որով զբաղվում է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան, ԼՂՀ սոցապնախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սպասարկման կենտրոնի ոչ կառավարչական հիմնարկի տնօրեն Արեգա Ադամյանը նշել է, որ նրանք այն տարեցներն են, ովքեր ապրում են իրենց տներում, բայց հոգածության կարիք ունեն:

12243917_1624479647815236_2026201710_n

«Անցած տարվա հուլիսից մինչ այսօր նման խնդրով դիմել են 14 քաղաքացիներ, իսկ ընդհանուր առմամբ խնամքի տակ են շուրջ 185 քաղաքացիներ»,- ասել է Ա. Ադամյանը՝ հավելելով, որ տնային խնամք է իրականացվում նախարարություն դիմած և խնամքի կարիգ ունեցող 63 տարին լրացած կենսաթոշակառուներին և հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեցող միայնակ քաղաքացիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս