Քրքումի թեյ լյարդի համար

Լյարդն ամենակարևոր օրգաններից մեկն է, քանի որ դրա աշխատանքից է կախված ամբողջ օրգանիզմը: healthyfoodhouse.com-ը ձեզ է ներկայացնում լյարդը մաքրող միջոց, որը պետք է անբաժան լինի ձեր սննդակարգից:

Ժամանակ առ ժամանակ մեր օրգանիզմում տոքսիններ են կուտակվում, որոնք խաթարում են օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը: Այս տոքսինների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ուժեղ և առողջ լյարդ ունենալ:

Առաջարկված բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը քրքումն է, որն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ:

Քրքումի (Куркума, Cúrcuma) թեյի օգտակարությունը

Կարդացեք նաև

Քրքումի այս հրաշալի ըմպելիքը կմաքրի լյարդն ու կլավացնի դրա աշխատանքը: Թեյի յուրաքանչյուր բաղադրիչ հայտնի է բոլորին, դրանք կարող եք գտնել առողջ սննդի ցուցակներում:

Ի՞նչ է անում թեյը

  • Լավացնում է արյան շրջանառությունը
  • Մաքրում է արյունը
  • Օգնում է օրգանիզմին յուրացնել սննդարար տարրերը
  • Պայքարում է մրսածության դեմ
  • Նվազեցնում է վատ խոլեստերինը
  • Լավացնում է իմունիտետը
  • Մաքրում է օրգանիզմը
  • Օրգանիզմին էներգիա է տալիս
  • Ունի հակաբորբոքային ազդեցություն
  • Լավացնում է բիլիռուբինի արտազատումը
  • Կանխարգելում է անոթային խցանումները

Քրքումի թեյի բաղադրությունը

  • 2թ/գ քրքում
  • 1-2,5 թ/գ դարչին
  • 2 թ/գ կոճապղպեղ
  • 5 բաժակ կոկոսի կաթ
  • Մի պտղունց սև պղպեղ
  • 2 թ/գ մեղր
  • Մի փոքր վանիլ
  • Եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ կիսով չափ եռացրած ջուր լցրեք և ավելացրեք քրքումն  ու կոճապղպեղը (имбирь): Կաթսան ծածկեք և թողեք մնա 10-15րոպե: Ապա ավելացրեք դարչինը, սև պղպեղը, վանիլն ու մեղրը, ապա՝ կոկոսի կաթը: Լավ խառնեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս