Ամրացրեք իմունիտետն ու ազատվեք տոքսիններից

Եթե զգում եք, որ օրգանիզմը ծանրաբեռնված է, և ձեզ վատ եք զգում, ապա ճիշտ ժամանակն է բեռնաթափել օրգանիզմը թունավոր տոքսիններից և կուտակված ճարպերից: Այս գործում ձեզ լավագույնս կօգնի healthyfoodstar կայքի առաջարկած բաղադրատոմսը:

Օրգանիզմի մաքրումը կիտրոնի միջոցով ամենաարդյունավետն է: Բացի այն, որ այս ըմպելիքը մաքրում է օրգանիզմը, այն նաև ամրացնում է իմունիտետը և օգնում ավելի լավ պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ:

Այսպիսով, այս հրաշալի և թարմացնող ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝

  • 1 կիտրոնի թարմ քամած հյութ
  • 100մլ աղբյուրի ջուր
  • Դարչինի 1 ձողիկ
  • Մեկ պտղունց չիլի
  • 1 թ/գ մեղր

Բոլոր բաղադրիչները խառնեք աղբյուրի ջրի մեջ և կստանաք հագեցնող և համեղ լիմոնադ, որը կամրացնի իմունային համակարգն ու կօգնի օրգանիզմին ազատվել տոքսիններից ու վերստին սկսել աշխատանքը: Այս ըմպելիքը պետք է կանոնավոր կերպով խմել ամեն օր: Դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, չիլին խթանում է օրգանիզմի բնական ջերմությունն ու արագացնում տոքսիններից ազատվելու գործընթացը:

Կարդացեք նաև

Նյութը  հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930