Արա Աբրահամյանը ստացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ստացել նրա համաձայնությունը՝ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար:
Ա.Աբրահամյանը նաև նշեց, որ լավ ծանոթ է Գագիկ Ծառուկյանի փորձին: Իսկ թե ինչո՞վ է տարբերվում Ծառուկյանից, Ա.Աբրահամյանն այդպես էլ հստակ չպատասխանեց: Նաև չբացահայտեց՝ արդյոք իր կուսակցությունը միավորվելու է ՕԵԿ-ի կամ ՍԴՀԿ-ի հետ, գորելու է ընդդիմադիր, թե դիմադիր դաշտում. «Կուսակցություն ստեղծելը չի կարող բիզնես լինել: Մեր հիմնական գաղափարախոսությունը մեկն է՝ հավաքել մի այնպիսի խումբ, որ իրագործենք ծրագրեր, որ ոչ թե 10-25 տարվա զարգացման, այլ նոր մոտեցումներ լինեն: Եթե տեսնենք, որ դա բերելու է հաջողության, անկախ, թե ով ինչ կգրի, մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին: Մենք ուզում ենք, որ բոլորի համար լավ լինի, արտագաղթը կանգնի»:
«Ես իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում, ես ուզում եմ ընտրությունների մասնակցել»,- հայտարարեց Ա.Աբրահամյանը: